Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը սառեցված է․ պատճառները Aysor.am
«Ապշանք էկո այգի» (կոկորդիլոսի բուծարան) ծրագիրը սառեցված է, Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Արմոն» ՍՊԸ-ի և «KLAD Tanzania LLC»-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Սարգսյանը: «Գործը սառեցված է, պատճառը էկոլոգիական խնդիրն է, որ մենք դիմել ենք, ասել ենք, բայց ոչ մեկ հետևողական չէ։ Ամբողջ Հրազդան գետն աղտոտված է, ամբողջ կեղտաջրերը լցվում են Հրազդան գետի մեջ ու ամառվա շրջանում, երբ փակում են Հրազդան գետը, էդ տարածքով շարժվում են միայն կեղտաջրերը։ Չեք պատկերացնում՝ ինչ վիճակ է, ու ոչ մեկ չի ուզում այդ հարցը լուծի», - ասել է նա։ Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության հետ է։ «Ես չեմ հասկանում ինչու ժուռնալիստները, էն սուտի բնապահպանները, որ ամեն հարցով խնդիր են բարձրացնում, լռում են։ Գնացեք Ղուկասավան գյուղ, կտեսնեք, թե ոնց է այդ ամբողջ կեղտաջուրը լցվում Հրազդան գետը ու մենք չենք կարող այդտեղ որևէ գործ անել, որովհետև այնտեղ էկոլոգիական աղետ է», - լրատվականին ասել է «Արմոն» ընկերության տնօրենը։ Նա ասել է, թե ծրագիրն արդեն հստակ հաստատված էր, փողը ներդրողները ներդրել էին, եկել էին հոկտեմբերին Հայաստան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...