Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների 14-րդ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 14-րդ անգամ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների 2 միջնորդությունները։ Առողջական խնդիրների պատճառով դատական նիստին Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէր։
Պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել․ առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամի՝ 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։
Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, անջատվել էր։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 17-ին մերժել է պաշտպանների բողոքը։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...