Քաղաքականություն

Ապատեղեկատվություն է․ ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված վարույթի մասին

WRed 310 դիտում
Ապատեղեկատվություն է․ ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված վարույթի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնայնն ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Հայկ Մարությանի նկատմամբ։

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այս հայտարարությանը, գրել է. «Այսօր տարածվում է տեղեկություն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Նշեմ, որ վարույթը հարուցվել է դեռևս ամսի 9-ին ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա, որտեղ նշվում էր, թե իբր Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ շուրջ 1 տարի նաև հանդիսացել է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն։

 

Ուրեմն՝ «Ժողովուրդը» տարածել է ապատեղեկատվություն՝ այն հիմնավորելով կասկածելի (գուցե անգամ կեղծված) փաստաթղթի նկարով, հետո ապատեղեկատվությունը նույնությամբ արտատպել են մի շարք ԶԼՄ-ներ, հետո դա տարածում են որոշ քաղաքական գործիչներ և այսպես շարունակ․․․ Մինչդեռ, վճարելով ընդամենը 3000 դրամ, կարելի է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից ստանալ ընկերության ամբողջական տվյալները և սեփական աչքերով տեսնել, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերի 3-ին գրանցվել է տնօրենի փոփոխություն, և ընկերությունը ղեկավարում է այլ անձ (տնօրենին փոխելու մասին միակ մասնակցի 10.10.2018 որոշումը` մեկնաբանության մեջ):

Ես բոլորիդ համար այդ հարցումը արել եմ, խնդրեմ՝ պետական գրանցամատյանից քաղվածքն առ 18․12․2019։

ՀԳ ամսի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացվել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»։

Нет описания фото.
Нет описания фото.

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250