Ուկրաինայի հայերը որոշել են եզակի զբոսայգի նվեր անել Երեւանին
Դեկտեմբերի 21-ին Կիեւում կայացել է Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ մասշտաբային համաժողովը:
ՀԺ-ն գրում է, որ ըստ AnalitikaUA.net- ի, համաժողովի շրջանակում մի շարք նախագծերի ներկայացման ժամանակ հատկապես առանձնացել է ապագա եզակի զբոսայգին՝ Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը:
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի Վերին Ռադայի ու Հայաստանի պատգամավորները, մասնավորապես, Հայաստանի հետ Ուկրաինայի խորհրդարանի միջկառավարական կապերի հարցերով պատգամավորական խմբի անդամները Արտեմ Դմիրտրուկի գլխավորությամբ եւ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Համաժողովին մասնակցել են նաեւ մեդիափորձագետներ, մշակույթի, գիտության առաջատար գործիչներ եւ այլ հյուրեր Ուկրաինայից ու Հայաստանից:
Իրենց հաշվետվություններն էին նախապատրաստել Ուկրաինայի Հայերի միության հանձնաժողովները, տարածաշրջանային համայնքները եւ կազմակերպության ղեկավարությունը: Ներկայացվել էր Հայաստանում սքեյթի համար այգու կառուցման նախագիծը, որը նախաձեռնվել էր ճարտարապետ Արմեն Շատվորյանի կողմից: Երեւանի քաղաքապետարանի միջազգային կապերի բաժնի պետը նշել է այդպիսի սոցիալական համագործակցության հեռանկարները: Դավիթ Գեւորգյանը հանդիսավոր կերպով պարգեւատրել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին Հայատսանի մայրաքաղաքի քաղաքապետի անունից: Նիստի շրջանակում կայացել է ՈւՀՄ կրթաթոշակային ծրագրի մրցանակակիրների չորրորդ պարգեւատրման արարողությունը, որում ընտրվել էին ուսանողներ Ժաննա Հովհաննիսյանը, Թամարա Հովհաննիսյանն ու Սուսաննա Խաչիկյանը: Գործնական մասին հաջորդել էր գալա համերգը, որին մասնակցել են ուկրաինացի եւ հայ աստղերը: Կայացել է նաեւ պարգեւատրում հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրում ունենալու համար: Մրցանակի են արժանացել հայտնի փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ եւ գիտնականներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...