ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիերը սև ժապավեն են ամրացրել ՀՖՖ շենքի դարպասներին

Քիչ առաջ մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը վիճաբանությամբ սկսվեց։ Ժողովի սկզբում փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է ժողովը վարելու պարտականությունից, որն իրեն է փոխանցվել՝ որպես փոխնախագահի, քանի որ ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, հայտնում է ՀԺ-ն 

Նա վարելու պարտականությունը հանձնեց գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանին։ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի պատվիրակն օգտվեց ձայնի իրավունքից և դժգոհություն հայտնեց այն առիթով, որ Ազարյանն է ժողովը վարում։ ՀՖՖ պարզաբանումները նրան չբավարարեցին։

 

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը տեղից վեր կացավ ու նույպես սկսեց դժգոհություններ հայտնել, սակայն հասկանալի չէ, թե ինչ էր ասում։ Բանն այն է, որ լրագրողները ժողովի դահլիճ չեն կարող մտնել, քանի որ, ինչպես ՀՖՖ-ն ավելի վաղ հայտնել էր, հավատարմագրված լրագրողները շատ են, այդ պատճառով առանձին սենյակից հեռուստացույցով պետք է հետևեն։

Իսկ հեռուստացույցով Գրիգորյանի ձայնը չէր լսվում, քանի որ նրան բարձրախոս չէին տրամադրում։ 

 

Այս ընթացքում էլ երկու անձ սև ժապավեն են ամրացրել ՀՖՖ շենքի դարպասներին: 

 

Մանրամասները՝ Shantnews-ի տեսանյութում