Տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով անցկացվող 8-րդ գագաթնաժողովը: Հանդիպումից հետո նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Դավիթ Զալկալիանին հանդես են եկել համատեղ ասուլիսով, հայտնում է ermenihaber-ը:
Չավուշօղլուն ասել է, որ նմանատիպ մեխանիզմները կարևոր են երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների քննարկման համար: Թուրք նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանի ու Վրաստանի հետ հրաշալի հարաբերություններ ունի ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ մեր միջև առկա համագործակցությունն ու համերաշխությունն օրինակ լինի տարածաշրջանի հարևան երկրների համար»:
Թուրք նախարարը նաև նշել է, որ 3 կողմերը հաստատել են վճռականությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների ծավալները մեծացնելուն միտված աշխատանքները շարունակելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...