Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը․ Գևորգ Պետրոսյան
Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա ՀՀ Սահմանադրության իր տարբերակն է հրապարակել, որտեղ նշված է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Նախագիծ)
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:
Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...