Կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու ԶՈՒ-ին. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
«Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և հանդիպել ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպումը մեր զինված ուժերի ապագա սպաների հետ շատ հետաքրքրական էր, և ինչպես այդ հանդիպման ժամանակ եմ ասել, նրանք ամենադժվար իրավիճակում են գտնվում, որովհետև ճանապարհ են հարթում, այն ճանապարհը, որ իրենցից հետո հարյուրավոր աղջիկներ են անցնելու: Նրանք այսօր հարթում են այդ ճանապարհը. դա դժվար է, ոչ ոք չի կարող ասել, որ դա հեշտ է:
Բայց հանուն մեր պետության, հանուն մյուս աղջիկների, որ գալու են, հանուն մեր զինված ուժերի, քանի որ մենք իսկապես հավատում ենք, որ կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու զինված ուժերին, դուք պետք է չհոգնեք այդ ճանապարհից, պետք է չընկրկեք և բոլոր դժվարությունները սպայի պատվով տանեք»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...