Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք, որ օրեր առաջ վարչապետն աշխատանքից ազատել էր ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանին:
Արթուր Սարգսյանի աշխատանքային գործունեությունը.
2002-2005 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա՝ առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար մասնագետ,
2005-2007 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ,
2008-2014 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: 2017 թվականի հունիսի Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2018-ի ապրիլին Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իսկ 1 ամիս անց նշանակվել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...