ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ
Բանը հասել է նրան, որ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Այսօր կառավարության նիստում, առողջապահական ծրագրերի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով Երևանի քաղաքապետարանի ու ԲՀԿ–ի միջև վերջերս տեղի ունեցած աղմկահարույց քննարկումները։
«ՀՀ–ում առողջապահության ոլորտում ներդրումների տեսանելի ակտիվություն է նկատվում։ Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոցր կառուցել։ Եվ, եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50% տեղական փայի խնդիր կա»,– կես լուրջ– կես կատակ ասաց Փաշինյանը։
Հիշենենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:
Քաղաքապետի մամուլի խոսնակը հերքեց Ծառուկյանի այդ հայտարարությունը։ Ի պատասխան, Ծառուկյանն էլ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց տեսանյութ, որտեղ Քուվեյթի թագաժառանգի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։
Ներդրողը առաջարկում է Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց և դրա դիմաց խոստանում է նորոգել մետրոյի որոշ կայարաններ: Մարությանը մերժել է` ասելով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք տրամադրել:
Մարությանը նաև հայտարարել էր, թե հիվանդանոցի բարեգործական լինելու մասին խոսք չի եղել, իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, դրա կառուցումը կասեցվել է հյուրանոցի հարևանությամբ գտնվող այլ կառույցի սեփականատիրոջ`դատարան դիմելու պատճառով: Դատարանն էլ կասեցրել է շինարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ, շնորհակալ եմ» Պուտինը` Փաշինյանին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստ։ Նիստի ավարտին, երբ արդեն պետք է ստ...
Վարչապետը տեսանյութ է հրապարակել «ընտանեկան փախուստից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ․«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդա...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...