Ուկրաինայում ցուցարարների ու ոստիկանների բախումից 17 ոստիկան է տուժել. կան ձերբակալվածներ
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է իրավապահ համակարգի 17 ներկայացուցիչ: Ցույցի մասնակիցների ու ոստիկանների բախումից հետո ձերբակալվել է 26 քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, քաղաքացիների հետ որևէ բախման չեն գնացել: Նախարարության ներկայացուցչի խոսքով տուժած ոստիկանների թիվը կարող է փոփոխվել: Երկու ոստիկան ստացիոնար բուժում է ստանում բուժհաստատությունում, հայտնել է Շկիրյակը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...