Ողբերգական վթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. վարորդի տատիկը տեղում մահացել է, կինը` վիրավորվել
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանի ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանը փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...