Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը չհերքեց լուրը․ «Կա նման խոսակցություն, բայց քանի որ երեք օր «Սուրբ Աստվածամայրում» է եղել, ճիշտ կլինի իրենցից ճշտեք»։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ երեխայի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել, սակայն նշեց, որ չեն կարող պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել․ «Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...