ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը նշել Է հարսանիքի 80-րդ տարեդարձը
Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն և 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: Տարեդարձի առթիվ Ջոնը Շառլոտային զբոսանքի Է տարել 1920 թվականի թողարկման ավտոմեքենայով և նրան ծաղկեփունջ Է նվիրել՝ կրկնելով իրենց առաջին ժամադրության իրադարձությունները:
Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի և մերձավորների շրջապատում՝ դիտելով այդ տարիների ընթացքում զույգի լուսանկարների սլայդ-շոուն: Ապագա ամուսինները ծանոթացել են 1934 թվականին Տեխասի համալսարանում և ամուսնացել 1939 թվականին:
Հենդերսոններին ներառել են Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր ամուսնական զույգ: «Նրանք հիանալի զույգ են և շատ երջանիկ մարդկանց օրինակ հարաբերություններում. նրանք ուրախ են լինել կողք-կողքի, միասին ճանապարհորդել և պարզապես ապրել»,-հայտարարել Է ամուսինների թոռը՝ Ջեյսոն Ֆրին: Հեռուստաալիքը նշում Է, որ ամուսիններն ամուր առողջություն ունեն, և նրանք ասում են, որ երկարակեցության և երջանիկ ամուսնության գաղտնիքը համեստ կյանքի և փոխադարձ սիրո մեջ է:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...