«Ժողովուրդ». Ամանորին ընդառաջ ԱԺ աշխատակազմը պարգևավճար կստանա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար:
Բանն այն է, որ աշխատակազմում շատ շատերը 120-150 հազար դրամ են աշխատավարձ ստանում, սակայն, ըստ էության, օրենսդիր մարմնի հոգսը հենց նրանց ուսերին է: Դրա համար անհրաժեշտ է նրանց ըստ արժանավույնս գնահատել՝ հնարավորություն տալով ամանորյա ծախսերը հոգալ: ԱԺ աշխատակազմում երեկ ցնծություն էր, քանի որ մարդիկ հասկացել էին, որ նախկինում էլ ԱԺ-ն ունեցել է պատգևավճարներ տալու հնարավորություն, բայց, ըստ էության, չի արվել: Միայն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձն է տրվել, այն էլ` մշտապես բախումների ու լարվածության պայմաններում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...