Քաղաքականություն

Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը․ քաղաքագետ

WRed
Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը: Ի՞նչ տեղի ունեցավ.

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
     2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
     3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչո՞ւ հիմա.

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
     2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
     3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
     4. Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
     5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250