ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան․ ՀԺ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է  Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա հավելել է, որ առայժմ իրենք նորություններ չունեն:

 

ԿԳՄՍ սպորտի գործով փոխնախարարին ԱԱԾ-ն բերման ենթարկել դեկտեմբերի 4-ին, ապա առանձնապես խոշոր չափերի կասկածանքով ձերբակալել։ Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու մասով կալանավորել նրան:

Ինչպես հայտնի է, Լոռեցյանը մեղադրվում է  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ եւ չի ընդունում մեղադրանքը: 

Այս ընթացքում նախարարությունում նրա պարտականությունները բաշխված են այլ պաշտոնյաների միջեւ: Ինչ վերաբերում է լիազորությունները կասեցնելուն, ապա լրատվամիջոցի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը նշեց, որ իրենք նման որոշում չեն ստացել:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, նույնպես առանձնապես խոշոր չափերի կասկածանքով, բերման էին ենթարկվել եւ ձերբակալվել Լոռեցյանի վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը։ Վերջինս միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավար է:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն