Վիվա հայ-ամերիկյան բարեկամություն. Մակունց
ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական ճշմարտության վերականգնումն ու արժանի գնահատական տալն այսօր հստակ դրսևորվեց ԱՄՆ բոլոր սենատորների կողմից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ցույց է տալիս, որ մարդկային ողբերգության պատմությունը չի մոռացվում, այլև դրա կանխարգելման համար այսօր էլ մղվում է պայքար։
Շնորհակալություն բոլոր այն անհատներին և կառույցներին, որոնք իրենց կարևոր ներդրումն ունեցան արդարության համար մղվող այս համառ պայքարում։ Շնորհակալություն բոլոր սենատորներին, հատկապես սենատոր Մենենդեսին և սենատոր Կրուզին իրենց հետևողական ջանքերի համար: Վիվա հայ-ամերիկյան բարեկամություն»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...