ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Աբովյանը Համազասպ Դանիելյանին հիշեցրեց «Թթենի» ֆիլմի Սամսոնի հայտնի կերպարը
Երբ անցնում եք կարմիր գծերը, ակնկալենք, որ Սամսոնը տալու է համարժեք պատասխան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ օրինակ բերելով «Թթենի» ֆիլմը։
Համազասպ Դանիելյանը սկզբում ԱԺ-ում ընթացող քննարկումը համեմատեց «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հետ, ընդդիմադիրներին կոչելով հնարամիտներ։ Այնուհետեւ համեմատություններ տարավ նաեւ «Թթենի ֆիլմի հետ.
««Թթենի» ֆիլմը հիշո՞ւմ եք։ Սամսոնին հիշո՞ւմ եք՝ հաղթանդամ այն տղամարդը եւ Գասպարը։ Գասպարը գալիս եւ Սամսոնին խնդրում է, որ թողի իրեն ծեծի, որովհետեւ ինքը տղաներ ունի, խայտառակ չլինի։ Ինձ երբեմն թվում է, թե ընդդիմությունն էդ Գասպարն է։ Ասում է՝ թողեք էս ամբիոնից կոպիտ բաներ ասենք, հետո որ մեկումեջ հելնում պատասխանում ենք, ասում են՝ անհանդուրժողականություն է։ Դա նույնն է, որ Գասպարը զանգի ոստիկանություն ու ասի, թե իրեն ծեծում են։ Եկեք այս գեղեցիկ համագործակցության շրջանակներում իմանանք՝ որոնք են այդ կարմիր գծերը, որ չպետք է անցնենք»։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ այսպես արձագանքեց Դանիելյանի ելույթին.
«Աչքով տվեցի՝ հետաքրքիր ձեւաչափ է, դուրս գալ այստեղ, խոսել կոռեկտությունից, անցկացնել համեմատություններ կինոների հետ։ Հավատացնում եմ ձեզ, ես էլ կյանքում բացի «Թթենիից» ուրիշ կինոներ եմ նայել, եթե ես սկսեմ համեմատություններ անել, վիճակը պայթելու է։ Ձեզ պե՞տք էր հազար տարի։
Նենց Սամսո՞նն եք հա՞, ձեզ Սամսոն եք զգում։ Իմաստը ի՞նչն էր։ Այո մենք հնարամիտներն ենք, ձեզ էլ մաղթում եմ ուրախ լինեք։ Ինձ համար սկզբունքային է, որ այստեղ լինի բովանդակային քննարկում»։
Նշենք, որ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 4 վարկային համաձայնագիր՝ ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով, որոնք նախատեսվում է ստանալ մինչեւ տարեվերջ։ Այդ վարկերն անհրաժեշտ են 2019 թվականի պետբյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։
Տեսանյութը` News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...