Մենք գիտենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը» ԼՂ հարցում. Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թ. հունվարին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»:
«Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ մենք պետք է հասկանայինք՝ որտեղ է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել: Մենք հասկանում ենք ՝որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», նրանք էլ, հավանաբար, հասկանում են՝ որտեղ է Ադրբեջանինը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...