Քաղաքականություն

«Անլույս Երևան»․ ե՞րբ կլուծվի մայրաքաղաքի լուսավորության խնդիրը․ քաղաքապետարանից պարզաբանում են

Վերջին շրջանում Auroranews-ը պարբերաբար ահազանգեր է ստանում Երևանի փողոցների լուսավորության խնդրի վերաբերյալ։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամերին Երևանի փողոցները բացարձակ չեն…

Վերջին շրջանում Auroranews-ը պարբերաբար ահազանգեր է ստանում Երևանի փողոցների լուսավորության խնդրի վերաբերյալ։ Քաղաքացիները նշում են, որ առավոտյան ժամերին Երևանի փողոցները բացարձակ չեն լուսավորվում։ 

«Վաղ առավոտից մարդիկ գործի են գնում, շատերս օգտվում ենք երթուղայիններից։ Ժամը 07։00-ին քաղաքի ոչ մի հատվածում լուսավորություն չկա, որ մարդավարի հասնենք կանգառ, կամ  վթարային իրավիճակներից խուսափելով մեքենա վարենք։ Անմարդկային պայմաններ են, չենք հասկանում՝ դժվա՞ր է այս մի քանի ժամվա խնդիրը լուծել, մեր անվտանգությունը բացարձակ կարևորություն չունի՞ քաղաքային իշխանությունների համար»,- վրդովված նշեցին մեզ զանգահարած քաղաքացիները՝ հավելելով, թե համերգների համար նախատեսված գումարներ միշտ գտնվում են։ 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Auroranews-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրին, նշելով, որ իրենք էլ են մտածում դրա լուծման ուղիների մասին. «Սակայն պետք է անցնենք էլեկտրախնայող լուսավորության ռեժիմի, նոր կարողանանք մտածել խնդրի լուծման ուղիների մասին»։ 

 

Պարոն Կուբատյանից հետաքրքրվեցինք՝ նկատում ենք, որ ի տարբերություն անհրաժեշտ ժամերի, երբեմն որոշ փողոցներ ցերեկային ժամերի են լուսավորվում, նշեց, որ վերանորոգման աշխատանքներ են պատճառը։ 

 

Նրա պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250