«ՍԱՍ»-ի Արտակը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը) եւ գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։ Այս մասին 24News-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաև Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակի» մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն, բացատրություն էր տվել եւ հերքել իր մասնակցությունը միջադեպին։
Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...