Քաղաքականություն

Ամուլսարի հարցով հանդիպումից մի հուզիչ դրվագով եմ ուզում կիսվել. Շիրակ Բունիաթյան

WRed 155 դիտում
Ամուլսարի հարցով հանդիպումից մի հուզիչ դրվագով եմ ուզում կիսվել. Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մի դրվագրով.

«Երեկ տեղի ունեցած հանդիպումից մի դրվագով եմ ուզում կիսվել, որը դեռ երկար պիտի մնա իմ մտքում ։
Բարձրաստիճան ոստիկանների և մարզպետի հետ հանդիպման ժամանակ, մեր Արմենը մի այսպիսի միտք արտահայտեց` ասելով.
-Պարոնա´յք, ես կարծում եմ մենք, ոչ թե հիմի պետք է քննարկեինք ձմեռացման հարցը, այլ փորձեինք միասին միջոց գտնել, որ մարդիկ վերջապես հանգիստ սրտով տուն գնան և դադարեցնեն իրենց առողջության քայքայումը այդ վագոն տնակներում։
Նրան հաջորդեց մեր տղաներից Արթուրի սրտի խորքից բխող խոսքը և որն էլ հենց ուզում եմ կիսվել ձեզ հետ։
Նրա խոսքում կար թախիծ, բայց և հաստատակամություն: Նա մի այսպիսի միտք արտահայտեց.
-Դե ինչ, դուք կգնաք ձեր տները և ձեր ընտանիքների հետ կտոնեք Ամանորը ու կզգաք ձեզ հաղթանակած և կուրախանաք հեղափոխությամբ։
Իսկ մենք` երկրորդ նոր տարին ենք դիմավորելու ԱՄՈՒԼՍԱՐԻ պոստերում և չնայած հանքը չի աշխատում, բայց մենք մեզ պարտված ենք զգում, այն բանի համար, որ մեր ձայնը դեռ լսելի չի, և մենք ստիպված ենք դեռ անորոշ ժամկետով մնալ դրսում։
Թվում էր, թե մեր դիմաց նստած այդ բարձրաստիճան ոստիկանները, տարիների իրենց աշխատանքային գործունեության հետևանքով բազմաթիվ բողոքի ակցիաներ լսելով և նույնիսկ հարկ եղած դեպքում ուժով ցրելով պետք է որ ուղղակի սառնասրտորեն լսեին այդ խոսքերը ։
Հավատացեք, անկեղծ եմ ասում, նրանք բոլորը թախիծով էին լցվել, նրանց աչքերում տխրություն կար և այդ խոսքերին հետևեց քար լռություն դահլիճում ։

Այդ ժամանակ առավել քան երբևէ, ես զգացի, որ մարդկային հոգին ինչքան էլ շղարշես պաշտոններով և օրենքներով, միևնույնն է, այն նուրբ է ու զգայուն։
Եթե դու քո խոսքում ազնիվ ես և շիտակ, նունիսկ քար սիրտը կփափկի նրա զորությունից։
Բայց և այնպես, անկախ բոլոր հուզական պահերից, մենք շարունակում ենք հաստատակամ պնդել, որ

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ ՊԻՏԻ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱ»:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250