Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր․ Գևորգ Գորգիսյան
Ասում եք՝ կոռուպցիոներներին բռնելու եք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց պատասխանելով Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամվոր Գևորգ Գորգիսյանը։
«Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր։ Բռնել, բաց եք թողել, հա, մի տասնյակի էլ։ Բռնում-բաց եք թողնում, բռնում-բաց եք թողնում։ Բա՞ բռնեք, բա՞ էդ ենք ասում»,- նշեց նա։
Գորգիսյանն անդրադարձավ դատական բարեփոխումներին․ «Երբ խոսք եղավ դատական բարեփոխումների մասին, պարոն Սիմոնյան, մշակեցինք վեթինգի մասին նախագիծ, ժամանակ և գիտելիք ներդրեցինք, սակայն հետո իշխանությունը որոշեց, որ չի անելու այդ բարեփոխումը։Անընդհատ ասում եք 71 տոկոս եք ստացել, դուք հասկանում եք՝ ի՞նչ բեռ է դա։ Եվ հիմա անում եք բաներ, որը ժողովուրդը գուցե չի սպասում»։