Հույն օդաչուն թիրախավորել է թուրքական ռազմանավը
Հունաստանի մարտական ինքնաթիռի օդաչուն, թիրախավորելով Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավը, լուսանկարել է և հույն լրագրողի միջոցով տարածել է սոցիալական ցանցերում: Դա խիստ բարկացրել է համացանցի թուրքական լսարանին, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր էլ պնդել են, որ այդ լուսանկարները բավականին հին են, հայտնում է ermenihaber-ը։
Լուսանկարներում երևում է, որ ֆրանսիական արտադրության «Mirage 2000» կործանիչը թիրախավորել է թուրքական ռազմանավը և պատրաստվում է ռմբակոծել այն:
Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի պաշարների որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։
Փաստացիորեն Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...