Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո ասած ամեն բառի ու տառի տակ․ Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր...
Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013-ի հոկտեմբեր 12-ին` ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել` «Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղն արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:
Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու: Էս ի՞նչ կարգին երևանցի կորցրեցինք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...