Գրիգորյանի պաշտպանը ասում է, որ նրա կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր կան, սակայն նշում է` բոյկոտում ենք. դատախազ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, անդրադառնալով Գրիգորյանի գործից այս գործի անջատմանը, հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջությանը վերաբերող՝ ժամանակ առ ժամանակ իրենց կողմից հնչեցված կասկածները հաստատվել են նախորդ դատական նիստին:
«Պաշտպանն ասում է, որ իր պրակտիկայում չի եղել դեպք, որ էսպես-էսպես-էսպես... Իմ պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ պաշտպանը ներկայացնում է, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր կան, սակայն ցածր տոնով նշում է՝ բոյկոտում ենք:
Դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ, նա դժգոհում, նեղվում է, եւ պաշտպանը դատարանից խնդրում է հետաձգել դատական նիստը»:
Վահե Դոլմազյանի խոսքով՝ դա արձանագրվել է նախորդ դատական նիստի ձայնագրառման միջոցով, ինչը իրենք կարող են հետազոտել ավելի ուշ. «Այդ ձայնագրառումը կարող ենք հետազոտել Մանվել Գրիգորյանին վերաբերող դատական նիստի ժամանակ եւ արձանագրել այդ փաստը՝ դրանից բխող իրավական հետեւանքներով»:
Դատախազը նշեց, որ ողջամիտ դատաքննություն իրականացնելու նկատառումներից ելնելով եւ հաշվի առնելով նաեւ նմանատիպ հանգամանքները՝ գտնում է, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել քրեական գործերը միմյանցից անջատելով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...