Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին. Պետրոսյանը` ՍԴ-ի մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ
Այսօր ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց հարկադրաբար ուղարկում են թոշակի:
«Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դա հարկադրաբար չէ, կամավոր է, բայց ով չի հասկանում, որ սա կամավոր չէ: Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, եթե կամավոր է, թող այդ մարդիկ ընտրեն»,-ասաց Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ հարկատուները հաստատ համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով:
«Ինչու է ընտրվել հենց Սահմանադրական դատարանը, ինչու է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը, թող այս նույն գայթակղիչ առաջարկը ներկայացնեն Վճռաբեկ դատարանի անդամներին, Վերաքննիչ դատարանի անդամներին, չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանության օրոք»,-ասաց Պետրոսյանը, հավելելով, որ եթե պատճառաբանությունը այն է, որ ՍԴ կազմը անվստահելի է, ստացվում է, որ պետական մարմնի դժգոհության համար վրեժխնդիր են լինում անձանցից:
Նա նշեց նաև, որ եթե Վրաստանի փորձն է վկայակոչվում, երեկ Վրաստանի փոխվարչապետ և արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին խորհուրդ տվեց, որ Հայաստանում այս փորձը կիրառենք ոչ թե անձանց դեմ, այլ՝ օրենսդրությունը կարգավորելու մակարդակով: Իսկ Պետրոսյանի կարծիքով՝ սա ուղղված է անձանց դեմ, որովհետև այսօր ՍԴ մնացել է այն միակ անառիկ ամրոցը, որը գրավելով, իշխանությունը ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, միջազգային պայմանագրեր վավերացնել:
Պատգամավորի պնդմամբ՝ այն, որ սա բացառապես քաղաքական շարժառիթներ ունի, խոստովանել է տխրահռչակ ՍԴ դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որն այսօր ՍԴ միակ ճգնաժամն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...