Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցելը։
Նշենք, որ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ՝ վերանայելու Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշումը, այն բեկանել, փոփոխել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան ազատ արձակել կալանքից, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ որոշում կայացնել Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին։
NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ վիճարկվող դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված է ՀՀ վճռաբեկ դատարանը.
«Մենք մի հատ էլ Վճռաբեկ կդիմենք, տեսնենք՝ այնտեղ ինչ կասեն, չեմ տեսնում ոչ մի խնդիր։ Եթե հանկարծ Վճռաբեկն էլ ասաց՝ չէ, Վերաքննիչը պիտի քններ, այլ ոչ թե Վճռաբեկը, այն ժամանակ մենք կդիմենք Արդարադատության խորհուրդ՝ տեսնենք՝ այս դատավորն ինչո՞ւ գործն արհեստականորեն խուսափեց մեր բողոքի քննությունից»։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...