ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է հասկանանք՝ աջ ղեկի տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում․ Մհեր Գրիգորյան
Մենք պետք է հասկանանք աջ ղեկի տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Որոշակի անհանգստություն կա այդ հարցի հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որն ինքնին պարունակում է վտանգներ, եթե այդ փոփոխությունը չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, հանրային վտանգ է, այդ իմաստով մենք բացառությունը արեցինք, տրամադրեցինք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում, բայց միևնույն ժամանակ օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո:
Տեսանյութը News.am -ի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...