Փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխանախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- լրատվականի հետ զրույցում ասել է պաշտպանը:
Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին: Ի պատասխան լրատվամիջոցի հարցին՝ պաշտպանն ասել է, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: «Պարզապես հորդորում եմ բոլորին հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- հավելել է Լեւոն Սահակյանը:
Մեր հարցին, թե կալանավորման միջնորդության քննարկման ժամանակ գրավի միջնորդություն ներկայացրել էին, պաշտպանը դրական պատասխան է տվել, սակայն չի ասել, թե ինչ չափի գրավի մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...