Պետք է ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
Այսօր՝ դեկտեմբերի 9–ն, Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը օգտակար և կարևոր համարեց ներկայացվող նախագիծը:
«Իմ փորձով կարող եմ ասել, երբ ես ծխող էի, հիմա հազվադեպ եմ ծխում. առաջին անգամ, երբ հայտնվեցի օդանավակայանի ծխողների համար նախատեսված վայրում, ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», օտարանդի, վտարանդի։ Հիմա ներողություն եմ խնդրում իմ բոլոր ծխող ընկերներից, բայց՝ այո, պետք է ասեմ, որ այդ մշակույթը պետք է ձեւավորել, որ ծխողները լինեն վտարանդի»,– ասաց Հակոբյանը։
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու նախագծին, մեկ անգամ եւս հիշեցնելով վտարանդի դառնալու մասին. «Մեր որեւէ գործընկեր այստեղից չասաց, որ կուզենար, որ իր երախան ծխի, չէ,՞ պարոն Գորգիսյան, ոչ մեկը չի ուզում, որ մեր երեխաները ծխեն։ Դրա համար նախեւառաջ պետք է ծխողները դառնան վտարանդի։ Ողջունում եմ այս նախագիծը, շնորհակալություն այն պատգամավորներին, գործընկերներին, որոնք արդեն հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու։ Կարծում եմ միաձայն կնդունվի այս նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...