Մնում էր մի հատ էլ որոշեք՝ ով ինչ օրենք բերի․ հասանք, իջեք․ Գրիգորյանը՝ Սամսոնյանին
Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ոչ թե մանիպուլյացիա է անում, այլ ուղղակի սուտ է տարածում։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ ամբիոնից։ Խոսքը վերաբերում էր այսօր քվեարկությամբ ընդունված օրենքի վերաբերյալ Սամսոնյանի խոսքերին։
Իշխանական պատգամավորները բացատրեց, որ իրենք որևէ նոր պետական տուրք չեն սահմանել վարչական իրավախախտումների բողոքարկման վերաբերյալ, միայն փոխել են այն մարմինը, որտեղ պետք է դիմել։ Մինչդեռ Սամսոնյանը, ըստ Գրիգորյանի, ապատեղեկատվություն է տարածել ցանցում, թե 88-հոգանոց իմքայլական խմբակցությունն ինչ ուզում անցկացնում է Ազգային ժողովում։
«Մնում էր մի հատ էլ որոշեք՝ ով ինչ օրենք բերի․ հասանք, իջեք», – ասաց Գրիգորյանը զայրացած։
«Պարո´ն Գրիգորյան ջան, եկեք կոռեկտ լինենք, միմյանց հարգենք, ու խնդրում եմ նման բառապաշարով ելույթներ չունենալ։ Մենք չենք ստում։ Մենք ներկայացնում ենք այն, ինչ եղել է», – Գրիգորյանին պատասխանեց նրանից հետո ելույթ ունեցած Գևորգ Գորգիսյանը ԼՀԿ խմբակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...