Կոռուպցիան այլևս չունի քաղաքական հովանավորություն. Լենա Նազարյան
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Կոռուպցիան այլեւս չունի քաղաքական հովանավորություն. սրանք զուտ բառեր չեն, զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Մեր կուսակցությունում կոռուպցիայի մերժումը եւ դրա նկատմամբ անհանդուրժողականությունը անբեկանելի համոզմունք է։ Ցավալի է, իհարկե, որ այսօր կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվում պաշտոնյաների, ովքեր մեր կուսակցության անդամներ են, բայց դրանից մեր վերաբերմունքը և իրողությունը չի փոխվում:
Մեր ընկալմամբ կոռուպցիան ոչ միայն օրինախախտում է, ոչ միայն հանցանք եւ արգահատելի երեւույթ է, այլ նաեւ անձնական վիրավորանք է. մենք դա համարում ենք մեր արժանապատվությանը վիրավորանք։
Կառավարությունը, խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է սկսեն մշակել այնպիսի օրենքներ եւ որոշումներ, որոնք կենսունակ կլինեն եւ կիրառելի կլինեն։ Այսօր կան գեղեցիկ գրված օրենքներ, որոնք կյանքի փորձ չեն անցել. հատկապես բնապահպանական օրենքներն ուսումնասիրելիս հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որ «եթե-ապա» տրամաբանական կապը շատ տեղերում խախտված է, բաց տարածք է պաշտոնյայի, դատավորի, մասնավորի սեկտորի ներկայացուցչի մեկնաբանման համար։
Խորհրդարանը հակակոռուպցիոն բոլոր նախաձեռնությունների ջատագովն է ու գործընկերը։
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԹԻՀԿ կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում խոսել եմ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱԺ-ում այս պահին գործող քննիչ հանձնաժողովների, դրանց կողմից քննվող կոռուպցիոն բաղադրիչներ ունեցող հարցերի, ԱԺ-ի՝ ընդհանուր առմամբ վերահսկիչ դերի և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...