16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ ԿԸՀ տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 17:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 8172-ը կամ՝ 41.28 տոկոսը:
Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները ներկայացնում ենք ստորեւ․
Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1251-ը կամ 45.33 տոկոսը:
Տափերական համայնքում 3072 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1464-ը կամ 47․66 տոկոսը:
Ալաշկերտ համայնում 1470 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 516-ը կամ 35.10 տոկոսը:
Ծիածան համայնքում 921 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 63-ը կամ 6․84 տոկոսը:
Ֆերիկ համայնքում 347 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 110-ը կամ 31.70 տոկոսը:
Նորապատ համայնքում 1820 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանըը մասնակցել են 268–ը կամ 14.73 տոկոսը:
Ավան համայնքում 678 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 403-ը կամ 59.44 տոկոսը:
Զարինջա համայնքում 479 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 174-ը կամ 36.33 տոկոսը:
Թլիկ համայնքում 127 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 14-ը կամ 11.02 տոկոսը:
Կոշ համայնքում 2322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1332-ը կամ 57.36 տոկոսը:
Հակո համայնքում 149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 32-ը կամ 21.48 տոկոսը:
Դդմաշեն համայնքում 1912 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 476 -ը կամ 24.90 տոկոսը:
Զովաբեր համայնքում 1181 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 758 -ը կամ 64.18 տոկոսը:
Անտառամուտ համայնքում 247 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 114 -ը կամ 46.15 տոկոսը:
Ողջաբերդ համայնքում 747 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 483-ը կամ 64.66 տոկոսը:
Անուշավան համայնքում 1564 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 714-ը կամ 45.65 տոկոսը:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: