Քննչական մարմիններն ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում. Քոչարյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մարտի 1-ի գործով ընթացող դատական նիստին, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:
Վերջինս, միանալով պաշտպանների առարկությանը, ասաց. «Պարոն Ալումյանը փորձեց ներկայացնել, որ միջնորդությամբ ձեւավորվելու է մի գործիք, որը երկու կողմն էլ կարող է օգտագործել ընդհանրապես դատական պրակտիկայում: Իմ կողմնակիցները կարող են «Ֆեյսբուք»-ով սկսել կարծիք հայտնել դատախազների, այլ դատավորների, ցածր վարկանիշ ունեցող դատախազների վերաբերյալ, հակառակ կողմը կարող է սկսել կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Քննչական մարմիններն ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում. «Այդ ճանապարհով հնարավոր կլինի չեզոքացնել իրենց համար անցանկալի դատավորներին, շարքից հանել կոնկրետ քրեական գործերով: Պետք է սրա դեմն առնել, եւ չստեղծել նման պրակտիկայի հետագա հնարավորություն»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...