Խաժակյանը Երևանի ամանորյա ծախսերի ծրագիրը համեմատեց Նոր տարվա «բդի» հետ
«Մեր այս քվեարկությունը կամ Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Հիմա մենք ավելի քան 300 մլն տրամադրում ենք, որ քաղաքի տոնակատարությունները ապահովենք»,- ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երբ արտահերթ նիստում քննարկվում էր Ամանորի միջոցառումներին Երևանի համար 320 մլն դրամ նախատեսված ծախսերի ծրագիրը:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ տարակուսելի է, երբ խոսում ենք այս մեծ ծախսի մասին, բայց ասում ենք, որ կենցաղային ու կոմունալ խնդիր լուծելու համար մասնավոր միջոցներ պետք է ներգրավել: Նա նաև տեղեկացրեց, որ «Լույս» խմբակցությունը նախագծին ոչ թե դեմ, այլ ձեռնպահ է քվեարկելու:
«Հասկանալի է, որ դեմ լինել ճոխ տոնակատարություններին հնարավոր չէ, որովհետև ունենք այդնիսի ընտանիքներ, որ վարկ կամ ապառիկ են վերցնում Նոր տարվա բուդը դնելու համար, բայց իրենց մի շարք կենցաղային խնդիրներ մնում են չլուծված»,- եզրափակեց խոսքը Խաժակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...