Ի՞նչ հիմքով պետք է պահանջեն. Մակունցը՝ Աշոտյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարության մասին
«Պարոն Աշոտյանի ասուլիսին չեմ հասցրել ծանոթանալ, բայց ծանոթ եմ այն հայտարարությանը, որն արել է ՀՀԿ-ն»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն օդ է և այն կուժեղացնի հականիկոլական կոալիցիան, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ այն միտումը, որով փորձ է արվում որակել մեղադրանքը որպես քաղաքական հետապնում, չի կարող ընդունելի լինել:
«Ուզում եմ հիշեցնել, որ նույն օրը կոռուպցիայի հետ կապված տեղի է ունեցել երկու հանրային հրապարակում: Մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին: Հետևաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա այդ առումով չկա զիջում՝ կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր: Այնպես որ բոլոր նման որակումներն անընդունելի են: Մենք վերահաստատում ենք, որ կոռուպցիայի առումով ոչ մի զիջում չի լինելու»,- նշեց նա:
Մակունցն ընդգծեց, որ բնականաբար ՀՀԿ-ականները այս ամենը պետք է փորձեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդում:
Խոսելով Աշոտյանի այն հայտարարության մասին, թե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Մակունցը նշեց. «Ի՞նչ հիմքով դա պետք է պահանջեն, չեմ ուզում դրան նույնիսկ անդրադառնալ»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...