Հրանտ Մարգարյանը Դավիթ Շահնազարյանի հետ թմրանյութ էր տեղափոխում․ Արման Բաբաջանյան
Դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հայտարարեց, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ:
«Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ: Կարծում եմ՝ ԱԺ-ն պիտի անմասն չմնա այսպիսի երևույթներից, և մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններ են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն: Հիմա էլ այդ ահաբեկչական ուժը որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ։ Կարծում եմ՝ ԱԺ-ն անմասն չպետք է մնա այսպիսի երևույթների և մենք պետք է մեր գնահատականը տանք, քանի որ վերջնահաշվում թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններն են։ Մենք շատ լավ գիտենք, թե այդ ժողովը վարող Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, ով հիմա միացել է այդ նույն խմբակին։ Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...