«Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել. Բարսեղ Բեգլարյան
Ո՞վ ասեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փող չեմ փոխանցել, այսօր լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմնադրամին գումար չի փոխանցել։
«Գլխավոր գործընկերը ես եմ եղել՝ հանձինս «Արարատ» բանկի։ 40 միլիոն փոխանցել ենք։ Ես ինչպե՞ս կարող է՝ չօգնեմ։ Համահայկական հիմնադրամը մեր լավագույն հիմնադրամներից մեկն է, և մենք պետք է ազգովի օգնենք։ Դա շատ բարի գործ է», - ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը, «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, hանգանակել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...