2 մլն դրամ` զրպարտության դիմաց. Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի
«Սեդրակ Քոչարյանն ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի» գործով դատարանը` Գոռ Թորոսյանի նախագահությամբ, մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Հիշեցնեք՝ ըստ մամուլում առկա տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Սեդրակ Քոչարյանի դատական հայցը վերաբերում է լրատվամիջոցներում Պապյանի հնչեցրած այն տեսակետին, թե Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, մինչդեռ կարող էր 18-20 անգամ զարգանալ, եթե գործարարների նկատմամբ ճնշումներ չլինեին:
Սեդրակ Քոչարյանը զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, թե բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Սեդրակ Քոչարյանը պահանջում է հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...