Քաղաքականություն

Սերժ Սարգսյանին կարող էին առնվազն մի քանի տասնյակ մեղադրանք առաջադրել․ քաղաքագետ

WRed
Սերժ Սարգսյանին կարող էին առնվազն մի քանի տասնյակ մեղադրանք առաջադրել․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին մերժելուց և իշխանությունից հեռացնելուց գրեթե երկու տարի անց նրան ընդամենը նման մեղադրանք առաջադրելն ուղղակի ծառայում է հենց նրա շահերին:

Եթե երեսուն տարի իշխանության բարձրագույն օղակներում եղած կառավարչին տապալելուց երկու տարի անց ընդամենը շուրջ մեկ միլիոն դոլարի չարաշահման և մեղսագրվող հանցագործությունում անուղղակի մասնակցության մեղադրանք են առաջադրում, դա հիմք է այդպիսի մասշտաբի մեղադրյալի համար նախ հեշտորեն այդ մեղադրանքից ազատվելու և ապա, փաստացի, մեսիջ է հասարակությանը, որ դա այն ամենն է, ինչ կարող էին գտնել, կամ որ ավելի սարսափելի է, որ իբրև թե դա այն ամենն է, ինչ Սարգսյանն արել է:

Եվ վերջապես` ի՞նչ է այս իշխանությունը բացատրելու ժողովրդին: Որ մեկ միլիոն դոլար հափշտակելու մեջ մեղադրվողին հենց միայն դրա համա՞ր հեռացրեցինք իշխանությունից:

Սերժ Սարգսյանին, եթե ուզենային, թերևս կարող էին առնվազն մի քանի տասնյակ մեղադրանք առաջադրել: Այսպիսի մակարդակի գործողությամբ իշխանությունը թերևս էժանագին քայլ է կատարում` էժանագին ներկայացում մատուցելով ժողովրդին: Մի ներկայացում, որ Սերժ Սարգսյանին պատժելու տեսիլք է ստեղծելու և երկարատև ակամա բեմականացում ապահովելու: Իրականում դա կարող է և հնարք լինել` իբրև թե պատասխանատվություն կանչելու գործողությամբ` որոշ ժամանակ անց ազատելու նրան հնարավոր առավել մեծաքանակ և առավել լուրջ մեղադրանքներից:

Ավելորդ է հիշեցնել, որ չարգելված և այսօրվա իշխանությունների կողմից իր կյանքը շարունակելու փաստացի թույլտվություն ստացած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն օգտավործել է այս մեղադրանքի որակական կողմն ու դա ներկայացրել որպես քաղաքական հետապնդում:

Այն, ինչ մենք սկսում էինք որպես հեղափոխություն, բայց ավարտեցինք սոսկ տեղափոխությամբ, այն լեռն է, որ մուկ ծնեց: Եվ այդ մուկն այն արդյունքներն են, որ այսօր մենք տեսնում ենք: Սերժ Սարգսյանի այս մեղադրանքը դրա լավագույն ապացույցներից մեկն է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250