Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարի հետ բերման ենթարկված ու ձերբակալված ֆուտբոլային ակուբի նախագահը
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում։
Երեկ` դեկտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ֆուտբոլային ակումներից մեկի նախագահին, որը, մեր տեղեկություններով, «Լոկոմոտիվ» ՖԱ հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանն է։ Նրանց ձերբակալել են, 3-ն էլ կասկածյալի կարգավիճակ ունեն։
Քանանյանը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը վերահիմնադրեց 2018 թվականին, ու թիմի առջև միանգամից լուրջ խնդիրներ դրվեցին: «Լոկոմոտիվը» նպատակ էր դրել հանդես գալ բարձրագույն խմբում:
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Լոկոմոտիվը» շանսեր ուներ հայտնվելու բարձրագույն խմբում, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան բաժնից արտոնագիր չստացավ որոշ անհամապատասխանությունների պատճառով և իրավունք չվաստակեց բարձրագույն խմբում այս տարի խաղալու համար:
Քանանյանը, բացի «Լոկոմոտիվ» ՖԱ-ի սեփականատեր լինելուց, նաև «Էլիտ Սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս կազմակերպությունը մարզագույք և մարզահագուստ էր մատակարարում մարզական ուսումնական հաստատություններին` համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
Հրաչ Քանանյանի ընկերությունը Հայաստանում ներկայացրել է «Ջիվովա», «Կելմե», «Ասիքս» մարզական ապրանքանիշները։
Նմանատիպ հոդվածներ
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...