Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությանը:
«Կարծում եմ` այս իշխանությունը ձևավորած ուժի և այդ իշխանության կողմից ձևավորված իրավապահ մարմինների կողմից կա լիարժեք վստահություն` ի տարբերություն Հանրապետականի ու իրենց տարածած հայտարարությունների»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք չկա քաղաքական հետապնդում, նախարարը նշել է.
«Առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը երեկ հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը ՀՀԿ-ն համարում է բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում, որի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...