Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները «ծանր և լուրջ» է գնահատել
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ունեցած բանակցությունները «լուրջ և ծանր» է գնահատել:
«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ 3,5 ժամ տևած բանակցություններ անցկացրինք: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ չլուծված հարցեր ունենք»,- Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է նա:
Մամեդյարովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, քննարկել են ԼՂ հակամարտության լուծման քայլերի հաջորդականությունը, փուլերը: Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում չի փոխվել:
«Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, իսկ դա կապահվվի Լեռնային Ղարաբաղից և այլ «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի ամբողջական, հրատապ և անվերապահ դուրսբերումը, ինչպես նշված էր ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով: Դա լավ հնարավորություն կստեղծի երկրորդ քայլին՝ ԼՂ կարգավիճակի որոշմանն անցնելու»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...