Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան. «Ռազմինֆո»
Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլուն (Məlikzadə Abbas Saleh oğlu): Այս մասին հայտնում է Razm.info-ն:
Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հաստատել է «Յենիջաղ» լրատվակայքին: Ադրբեջանական մեկ այլ լրատվակայք էլ՝ «Ազվիժըն»-ը նշում է, որ կապիտանը ծառայության ընթացքում վատ է զգացել, դիմել բուժկետ, որտեղից նրան զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 43 կորստի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...