Կոստանյանի պաշտպանները անհիմն են համարում նրան կալանավորելու դատարանի որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում: Պատրաստվում են բողոքարկել այն:
«Ամբողջը ենթադրություններ էին: Ավելին ասեմ, քննիչի կողմից ներկայացված բոլոր փաստարկները վկայում էին հակառակի մասին, որ Գևորգ Կոստանյանը առնչություն չունի իրեն մեղսագրվող մեղադրանքին», - ասել է Կոստանյանի փաստաբաններին Համբարձում Մելիք-Սարգսյանը:
Գևորգ Կոստանյանի նկատմամբ Հատուկ Քննչական ծառայաությունը հետախուզում է հայտարարել, քանի որ նախկին Գլխավոր դատախազը 48 ժամվա ընթացքում չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, և կվերադառնա այն ավարտելուց հետո:
Նախկին Գլխավոր դատախազը իրեն տրված ժամանակահատվածը ողջամիտ չէր համարել ու հստակ չէր պատասխանել հարցին, թե արդյոք դեկտեմբերին, դասերն ավարտելուց հետո վերադառնալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ։
Այսօր նրա պաշտպանը հստակ չասաց, թե երբ է Կոստանյանը պատրաստվում վերադառնալ Հայաստան, միայն վստահեցրեց, որ ավելի վաղ նախկին պաշտոնյան որոշել էր դեկտեմբերին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին․ - «Հիշյալ որոշման պայմաններում արդեն պարոն Կոստանյանը կորոշի, թե երբ կներկայանա: Նախնական պայմանավորվածությամբ, պարոն Կոստանյանը գալու էր սեսիայի ավարտից հետո: Ուղղակի էս որոշումը դեռ պետք է բողոքարկենք»:
Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով: Թե ինչ հոդվածներով՝ Հատուկ Քննչական ծառայությունը դեռ չի պարզաբանում։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...