ԲՀԿ-ական պատգամավորը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին` նշելով, որ հստակ դիրքորոշում չի կարող հայտնել, քանի դեռ հստակ ծանոթ չէ:
Դիտարկմանը, որ վերջերս Սերժ Սարգսյանը կոշտ արտահայտություններ էր արել իշխանության հասցեին, արդյոք սա կարող էր լինել նրան լռեցնելու փորձ, Պետրոսյանը պատասխանեց. «Իշխանության արածների և անելիքների մասին պետք է իշխանությունից հարցնել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են, ինչքանով նրա առաջ պարտավորություններ ունեն: Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասվում է Թավշյա հեղափոխություն։ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցին կոշտ արտահայտություններ, ինչը չէր կարող մեր իշխանության քիմքին հաճելի լիներ։ Բայց ես չեմ կարող այդպիսի պատասխանատու պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Դա չի բացառվում, բայց այդպիսի պնդում անելու համար պետք է իրազեկված լենել, իսկ ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...