Ժամը 21:00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ. Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...