ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը խոսել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Կարող եմ ասել այն, ինչ հրապարակված է մամուլում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ՀՔԾ առաջադրած մեղադրանքին։
«Քննությունը կպարզի։ Որևէ ավել բան, քան հրապարակվածը, չեմ կարող ասել։ Հիշո՞ւմ եք՝ ՀՀ–ում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր։ Մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել, որովհետև համարում էինք, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչ մի բան չի տալիս։ Մեզ քննադատեցին դրա համար։
Հիմա պարզվում է՝ այդ նավթամթերքի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարավում ու մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին։ Ըստ նյութերի՝ Սերժ Սարգսյանը հանձնարարում է պետական մարմնին, որ դիզվառելիքը գնեն ոչ թե էժան առաջարկող ընկերությունից, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ ոչինչ չի ասի։ Այդ ընկերության անունն է «Ֆլեշ»»,– կատակեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...